Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը` հունիսի 28-ին, Բաչկովը կիսաեզրափակիչում մենամարտել է հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարել։
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) - Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) կիսաեզրափակիչ մենամարտի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0, իսկ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մենամարտեց հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և կրկին 5։0 հաշվով հաղթանակ տարավ։
Հունիսի 28-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) ևս հաղթել է կիսաեզրափակիչում և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել, իսկ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում՝ բավարարվելով բրոնզե մեդալներով։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Կարեն Տոնականյանը վնասվածքով մասնակցեց կիսաեզրափակիչին և պարտվեց
- Մինսկ-2019. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
- Մինսկ-2019. Օր 8-րդ
- Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը սկրետչում զբաղեցրեց 16-րդ տեղը
- Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ
- Մինսկ-2019. Վլադիմիր Ալավերդյանը զբաղեցրեց 21-րդ տեղը
- Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան