Ռոնալդ Բեյքերը կայցելի Հայաստան
Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Այս մասին հայտնում են նվագախմբից։
Բեյքերն ասել է, սա նրա առաջին այցն է Հայաստան, և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի:
«Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, ով ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,-նշել է Ռոնալդ Բեյքերը:
Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Բեյքերի խոսքով, ջազն, անշուշտ, ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում: Երաժիշտը նշել է, որ ինչպես և դարեր առաջ, այնպես էլ այսօր երաժշտություն լսելիս հանդիսատեսն ուզում է զվարճանալ: Սակայն մեր օրերում մարդիկ ունեն առավելություն՝ համացանցի միջոցով կարողանում են առնչվել հիասքանչ երաժշտությանը:
Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ:
Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան