Ցնցումներից հետո Մերկելի ինքնազգացողությունը լավ է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չունի։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է Օսակայում՝ մեկնաբանելով վերջերս պաշտոնական միջոցառումների ժամանակ ցնցումների մեջ ընկնելը։
«Վստահ եմ, որ ինչպես դա հայտնվել է, այնպես էլ կանցնի։ Որևէ հատուկ բան չեմ կարող պատմել։ Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Մերկելը։
Հունիսի 27-ին Անգելա Մերկելն իր երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ ցնցումների մեջ էր ընկել։ Մինչ այդ՝ հունիսի 18-ին, Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկու հետ հանդիպմանն էր ցնցվել։ Այդ ժամանակ կանցլերն ասել էր, որ տեղի ունեցածը ջրազրկման հետևանք է եղել։ Բժիշկների կարծիքով, քաղաքական գործչի ինքնազգացողության վատացումը կարող էր կապված լինել շաքարային դիաբետի կամ թունավորման հետ։