Դուբայի շեյխի կինը փախել է՝ հետը տանելով 31 մլն ֆունտ
Դուբայի Էմիրության ղեկավար, ՄԱԷ-ի վարչապետ և փոխնախագահ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի կինը՝ Հայան փախել է ամուսնուց։ Նա իր հետ տարել է 31 մլն ֆունտ՝ նոր կյանք սկսելու համար։ Գրում է Բրիտանական «The Sun» պարբերականը։
Թագուհուն տեսնող չի եղել այս տարվա փետրվարից, ըստ աղբյուրի, նա Գերմանիա է մեկնել դստեր ու որդու հետ։
Նա անմիջապես դիմել է ապաստան ստանալու խնդրանքով և ամուսնուն ապահարզան է ներկայացրել։
Կատարվածը Գերմանիայի ու Միացյալ Արաբական Էմիրությունների միջև դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել, ինչպես արդեն նշել ենք, շեյխն այդ երկրի փոխանախագահն ու վարչապետն է։ Նա դիմել է պաշտոնական Բեռլինին՝ 45-ամյա կնոջը, 7-ամյա որդուն ու 11-ամյա դստերը վերադարձնելու խնդրանքով։ Սակայն Գերմանիայից մերժել են՝ նշելով, որ կպաշտպանեն կնոջը։
Շեյխը 69 տարեկան է, մեծ կարողության տեր։
Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեինը՝ Հորդանանի արքա Հուսեինի աղջիկը և ներկայիս Հորդանանի արքայի՝ Աբդուլլա II-ի խորթ քույրը, շեյխի կրտսեր կինն է։ Նրանք ամուսնացել են 2004 թվականին։