Օզզի Օսբորնն արգելել է Թրամփին օգտագործել իր երաժշտությունը
Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզզի Օսբորնն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր երաժշտությունը քարոզարշավի ժամանակ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարությունը Ինսթագրամում տեղադրել է երաժշտի կինը՝ Շարոն Օսբորնը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը համացանց էր տեղադրել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ իր դեբատներից տեսագրություն, որտեղ օգտագործել էր Օսբորնի «Crazy train» երգը։ Երաժշտի կինը նշել է, որ երաժշտությունը օգտագործվել էր «չարտոնված»՝ հավելելով, որ Օսբորնի գործերը չեն կարող օգտագործվել առանց նրա համաձայնության։
Շերոն Օսբորնը նաև խորհուրդ է տվել Սպիտակ տան տիրոջը թույլտվության համար դիմել երաժիշտներ Քանյե Ուեսթին, Կիդ Ռոկիին, Թեդ Նյուջենտին, որոնք, հավանաբար, կհամաձայնվեն դրան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան