ԱՆ. Նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել
Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Արդարադատության նախարարությունից շարունակում են պարզաբանումներ ներկայացնել www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած նախագծի շուրջ հնչած մտահոգությունների վերաբերյալ։
«Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:
Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել:
Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու: Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար»,-նշում են նախարարությունից։
Հիշեցնենք, նախագիծը մտահոգություններ էր առաջացրել լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն արձագանքում է. Ոչ ոք այս հարցում չի շտապում
- Բորիս Նավասարդյան. Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան