ԼՀԿ-ն դեմ կքվեարկի Աննա Մարգարյանի թեկնածությանը
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Աննա Մարգարյանի թեկնածությանը։
«Մենք առաջին երկու թեկնածուներին, որոշ վերապահումներով նաև, կողմ քվեարկեցինք, նաև ստեղծելու այն դրական, գործընկերային և համագործակցության մթնոլորտը, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել ինչ-որ դրական հանգրվանի։
Բայց ցավոք, այսօր պետք է արձանագրենք, որ մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից, որոշ դեպքերում թեթևակի, որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես առանց մեկնաբանության։ Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն առհասարակ, այլ խմբակցությունների կողմից անկախ մարմիններոմ թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է ապրանքային, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության կողմից բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու», - ասաց Գորգիսյանը:
Այնուհետև խորհրդարանն անցավ ԲԴԽ անդամի թեկնածուի գաղտնի ընտրությանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ԲԴԽ անդամի թեկնածուին. Բագրատյանը Մակունցին
- «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան