Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից Մարիան ճանաչվել է անմեղսունակ։ Mаsh թելեգրամ-ալիքը հայտնել է, որ 17-ամյա Մարիային մյուս երկու ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից, առանձին են դատելու։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին