Խորհրդարանը մի քանի օրինագծեր ամբողջությամբ ընդունեց
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր:
Այսպես՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը ընդունվեցին 102 կողմ ձայնով։
99 կողմ ձայնով ընդունվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այսօր հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է։
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության կողմից նամակ է ստացվել, որով առաջարկվում է երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը
- Սուրիկ Խաչատրյանի Երևանի առանձնատունը երկու օր առաջ է գրանցվել. Սարհատ Պետրոսյան
- Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին. Թունյանը՝ կառավարությանը
- ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել
- Նախատեսվող փոփոխություններով քաղաքացիները կադաստրի կոմիտե կայցելեն միայն գույքի գրանցման և օտարման համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան