Մեքսիկայի Գվադալախարա քաղաքը ծածկվել է 1,5 մ կարկուտի շերտով
Մեքսիկայի Գուադալախարա քաղաքի փողոցները ծածկվել է կարկուտե սառույցով՝ կիրակի օրը տեղացած կատաղի կարկուտից հետո: Որոշ արվարձաններում սառույցի շերտը հասել է 1,5 մ բարձրության: Այս մասին գրում է euronews-ը։
Քաղաքային և մունիցիպալ իշխանությունները փորձում են փողոցները մաքրել սառույցի հաստ շերտից։ Աշխատանքները տարվել են ողջ գիշեր:
Տարածվող տեսանյութերում երևում է սառույցի տակ թաղված մեքենաները, տները։
Կարկտահարության հետ կապված մահվան դեպք չի գրանցվել:
Գուադալախարան գտնվում է Մեխիկոյից մոտավորապես 540 կմ հյուսիս-արևմուտք։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին