Սասուն Խաչատրյան. Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ լուծարում
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը E-draft.am-ում հրապարակված է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որով նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, ապրենք, կտեսնեք»,- նշեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է ձեր պաշտոնին հրաժեշտ տաք, Ս. Խաչատրյանն ասաց. «Դա ես չեմ որոշում»։
Այսօր Դատախազության աշխատողի օրն է։ Հարցին, թե իշխանափոխությունից հետո մեկ տարում դատախազական համակարգում նկատելի՞ են փոփոխությունները, ՀՔԾ պետն ասաց. «Կարծում եմ, որ դրական առումով փոփոխություններ կան, բայց չմեկնաբանեմ»։
Պատասխանելով հարցին, թե տեղեկություններ կան, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հաստատո՞ւմ եք, թե՞ հերքում, նա ասաց. «Ոչ հաստատում եմ, ոչ հերքում։ Այսօր «Մարտի 1» գործից չենք խոսում, տոն է, եկեք օրվա խորհրդի մասին խոսեքն»։