Քոչարյանի գործով դատախազին ԱԺ նախագահի շնորհակալագիր հանձնեցին
Դատախազության օրվա առթիվ Հայաստանի ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։
Ինչպես հայտարարվեց, շնորհակալագիրը նրան տրվում է ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։
Ու քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկօրյա այցով երեկ մեկնել է Մոսկվա, շնորհակալագիրը դատախազին հանձնեց ԱԺ պետաիրվական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազներից է։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան