Օլիվեր Սթոունը կրկին հետաքրքրվել է Ուկրաինայով
Ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր Օլիվեր Սթոունը կներկայացնի իր նոր՝ «Բացահայտելով Ուկրաինան» ֆիլմը: Լենտա.ռու-ի հաղոևրդմամբ, այս մասին նա գրել է Ֆեյսբուքում: Ֆիլմի ռեժիսորը ուկրաինական ծագմամբ ամերիկացի Իգոր Լոպատենոկն է: Նա իր YouTube ալիքում տեղադրել է ֆիլմի թրեյլերը: Ազդագրում նշված է, որ ֆիլմի գլխավոր դեմքերն են ինքը՝ Սթոունը, նաև Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը և հեռուստալրագրող Օքսանա Մարչենկոն:
Օլիվեր Սթոունը մինչև այդ մասնակցել էր «Ուկրաինան կրակի մեջ» վավերագրական ֆիլմի ստեղծմանը, որը համաշխարհային վարձույթ էր դուրս եկել 2016 թվականի հունիսին: Ֆիլմը Ուկրաինայի պատմության մասին է՝ 17-րդ դարից մինչև մեր օրեր: