Հասարակություն 12:43 01/07/2019 Հայաստան

2020-ին կլուծվի աղետի գոտու մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը

1988 թվականի երկրաշարժից տուժած 5396 ընտանիք բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ 2008-2017 թվականներին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ Այս տարի բյուջեից 560 միլիոն դրամ է  նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի  մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար։ Տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նրա խոսքով, վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։

Ինչ վերաբերում է տնակներում բնակվողներին՝ նա նշեց, որ մոտ 13 կատեգորիայի են բաժանում  տնակներում բնակվողներին, օրինակ՝ գյուղում ունեն սեփականություն, բայց եկել են Գյումրիում կամ Վանաձորում բնակվում են տնակներում։  Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 28-ի դրությամբ,  Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից հավաքագրել է 7219 ընտանիքի (մոտ 25 հազար անձի) ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվության. Շիրակում՝ 3530, Լոռում՝ 3531, Արագածատոնի՝ 158։

Հարցի լուծումը Վ. Վերմիշյանը տեսնում է սոցիալական բնակարաններ կառուցելով։

«Շատ զարգացած երկրներում կա այդ կատեգորիան։ Տարբեր երկրներում տարբեր տոկոսներ են կազմում։ Նորվեգիան բավականին լուրջ զարգացած երկիր է սոցիալական առումով, բնակչության մոտ 20 տոկոսը բնակվում է  սոցիալական բնակարաններում․ դա մինիմալ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովող բնակարան է, որևէ ճոխություն չկա, բայց միևնույն ժամանակ ունի ամեն ինչ՝ սանհանգույց, լոգարան։ Պետությունը կառուցում է ու տալիս է մինիմալ վարձով։ Միևնույն ժամանակ այդտեղ բնակվողներն իրավունք չունեն որևէ նորարարություն անել տանը, փոխել պատերի գույնը։ Առաջարկում են կառավարությանը, որ այս ծրագիրն ընդունի, կառավարությունը որոշում կկայացնի, միգուցե այլ ճանապարհ ընտրվի։ Այս ամենն արվում է, որպեսզի բնակիչները չդառնան անօթևան»,- ասաց Վ. Վերմիշյանը։

Նա նշեց, որ սոցիալական բնակարանաշինությունը 20 տոկով ավելի էժան է, քան այն բնակարանները, որ  ավանդաբար պատկերացնում են, միաժամանակ դրանք բավականին արժանապատիվ, արժանի շինություններ են։

Հարցին, թե ինչի՞ հիման վրա եք ասում, որ շինարարական բում է սպասվում առաջիկայում, նա նշեց, որ բավականին լուրջ անալիզ է արված, բավականին մեծ ներուժ կա, որն այս ընթացքում  ինչ-ինչ պատճառներով չի օգտագործվել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև նշեց, որ երրորդ կատեգորիայի վթարային բավականին մեծ քանակի շինություններ կան. «Մենք պարտավոր ենք որպես 3 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիր, ամեն տարի որոշակի քանակի քառակուսի մետր կառուցենք, որպեսզի թարմացվի մեր բնակարանային ֆոնդը»։

Նրա խոսքով, մինչև հիմա վերջնականապես հստակ չի եղել բազմաբնակարան շենքերի հետ կապված քաղաքականությունը, այս ոլորտը տրվել է համայնքին, իրենք էլ ամեն մեկը համապատասխան իրենց դաստիարակության, գիտելիքների մակարդակի, այդ հարցը լուծել են։

Վ. Վերմիշյանն ասաց, որ բոլոր բնակավայրերը պետք է ունենան ավագանու կողմից հաստատված կառուցապատման, հողօգտագործման կանոնակարգեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ նամակներ են ուղարկել աշխարհի բոլոր ուղղություններով հայկական  գիտական ներուժը Հայաստանում օգտագործելու համար, բավականին մեծ արձագանք են ստացել։

Նա նշեց, որ հանդիպում են ունեցել Հարվարդի համալսարանից մի խումբ հայ մասնագետների, ճարտարապետների հետ, որոնք պատրաստ են ոչ միայն գալ, մասնակցել այստեղի գործընթացներին, այլև Հարվարդի բազայի հիման վրա տարեկան 5 հայ ուսանողի համար հնարավորություն ստեղծել՝ մասնակցելու վերապատրաստման:

«Դա մեզ համար շատ մեծ օգնություն է, կունենանք միջազգային մակարդակի մասնագետներ»,- նշեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}