2014 թվականից ի վեր զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 32 հազար միգրանտ
Աշխարհում ավելի քան 32 հազար միգրանտ մահացել կամ անհայտ կորել է 2014-ից 2018 թվականներին, որից մեծամասնությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած մահացու դեպքերի արդյունքում, որը կապում է Հյուսիսային Աֆրիկան Եվրոպայի հետ։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, ասվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ 2014-ից մինչև 2018թ. Միջերկրական ծովում կորել կամ անհայտ կորել է շուրջ 18.000 մարդ։ Զոհերից գրեթե երկու երրորդի մնացորդները չեն հայտնաբերվել:
ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը հայտնում է, որ գոյություն ունեցող տվյալները թերագնահատում են խնդրի իրական մասշտաբները, քանի որ միգրանտների մահվան մեծ մասը չի արձանագրվել: Այնուամենայնիվ, ՄՄԿ-ի հետազոտողները ասում են, որ նույնիսկ առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարյուր հազարավոր փախստականներ ու միգրանտներ ավելի լավ կյանք են փնտրում՝ իրենց ենթարկելով հսկայական վտանգի։
Ապացույցները ցույց են տալիս, որ 2014-ից մինչև 2018 թվականը մահացած կամ անհայտ կորածներից մոտավորապես 1600-ը երեխաներ են եղել: Հետազոտողները հավելում են, որ ողբերգության ճծգրիտ սանդղակը անհայտ է, քանի որ միգրանտ երեխաների մահվան բազմաթիվ դեպքեր չեն արձանագրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին