Անթիլիասում կբացվի Հայ Մամուլին նվիրված համահայկական համագումար
Հուլիսի 2-ի առավոտյան Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ Անթիլիասի մայրավանքում բացվելու է Հայ Մամուլին նվիրված համահայկական համագումարը։ Համագումարին մասնակցելու են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից հայ մամուլի շուրջ 100 խմբագիրներ, լրագրողներ, աշխատակիցներ։ Համագումարը փակվելու է հուլիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»։