Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է երրորդ GITELIQ Creative Forum-ին: Ընկերության ղեկավարը դասախոսություն է կարդացել «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններ» թեմայով:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երրորդ GITELIQ Creative Forum-ը տեղի է ունեցել AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձևաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։
«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարևորագույն գործոն էին: Պատվաստանյութերը ու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, և այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության և ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Պյատախինը:
«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի և նոր տեսակի կրթության և զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել ևս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներ» - նշել է GITELIQ Creative Forum-ի համահիմնադիր Լևոն Սարգիզովը։
Միջոցառմանը ներկա են եղել տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել են համագործակցության մասին
- Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
- Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
- Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
- Beeline-ն երկարացրել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին