Beeline-ի աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Տվյալագիտության ամառային դպրոց 2019»-ը
Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ամառային դպրոցին գրանցվել են տարբեր ոլորտները ներկայացնող 70-ից ավելի մասնակիցներ: Նրանց թվում կան ուսանողներ և աշխատող մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի և միջազգային առաջատար մասնագետներ:
Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԱՀ Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը և ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:
«Տվյալագիտությունն ու նմանատիպ ժամանակակից ուղղությունները չափազանց հեռանկարային են ու պահանջված, իսկ մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործատու լավ գիտենք որակյալ կադրերի կարևորությունը: Մենք ուրախ ենք ներդրում ունենալ մեր երիտասարդների մասնագիտական կրթության մեջ, որպեսզի նրանք իրենց հերթին դրական ազդեցություն ունենան մեր երկրի զարգացման հարցում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաև Webb Fontaine-ի գործառությունների տնօրեն Սերոբ Սերոբը, ով ընդգծել է տվյալագիտության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը:
Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության ոլորտի արդիական այլ գիտելիքներ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում
- Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել են համագործակցության մասին
- Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
- Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
- Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
- Beeline-ն երկարացրել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին