ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են Հայաստանի առևտրի զարգացմանը
ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը:
Հիմնադրամը և Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):
Ամերիաբանկից հայտնում են, որ նոր վարկը տրամադրվում է առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը:
ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշել է. «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, և արձանագրվել է կայուն աճ: Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առևտրի շուրջ 80-90 տոկոսն ապահովում է առևտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առևտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը և կապերի ամրապնդմանը»:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք ուրախ ենք վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար և օգնելով նրանց բարձրացնել իրենց առևտրային գործունեության արդյունավետությունը: Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առևտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները և նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին` առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում
- Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ
- Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է
- Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
- Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
- Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
- Ամերիաբանկը բիզնեսի ներկայացուցիչներին ու անհատներին հնարավորություն տվեց ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին
- Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին