Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Բրուքների 4-րդ սիմֆոնիան
Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա 2018-2019 համերգաշրջանի փակման համերգով։ Ունկնդիրները հնարավորություն են ունենալու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:
Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։