Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ԲԴԽ անդամի թեկնածուին. Բագրատյանը Մակունցին
Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեկնածուին ներկայացնող Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են ընտրել Աննա Մարգարյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու:
« «Իմ քայլը» խմբակցության իրավաբաններից աշխատանքային խումբ է ձևավորված եղել, որվքեր կազմել են ԲԴԽ անդամներին համապատասխանող ցանկ, որը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ԲԴԽ անդամների թիվն է: Բացի այն չափանիշներից, որ անհրաժեշտ են ԲԴԽ անդամի համար, ներգրավվել են անձինք, որոնք մեր սուբյեկտիվ դատողություններով պատրաստ են դատաիրավական բարեփոխումներում գործողություններ իրականացնել և գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա»,- պատասխանեց Մակունցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին