
Ալաշկերտը ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի Մ-19 հավաքականի հետ
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի և կխաղա Հայաստանի Մ-19 հավաքականի հետ: Տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա հուլիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18.30-ին:
Հայաստանի Մ-19 հավաքականը Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ պատրաստվում է հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրո-2019-ի եզրափակիչ մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան