Արցախում առողջապահության զարգացման հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Նախագահը համարել է խորհրդանշական և կարևոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: