Թբիլիսում բողոքի ակցիային վնասվածք ստացած Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից
Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից: Այս մասին գրում է akhaltskha.net-ը։
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Դավիթ Գրիգորյանը վիրավորվել է գլխի շրջանում ռետինե փամփուշտով, որի ընթացքում նրա գանգի ոսկորը կոտրվել էր: Թիֆլիսի տարածաշրջանային հիվանդանոցում տուժածը ենթարկվել է բարդ վիրահատության: Տասը օրվա ընթացքում հիվանդը չէր վերադառնում գիտակցության:
Ըստ բժիշկների, հիվանդը արդեն ցուցաբերում է գիտակցության գալու նշաններ, սակայն մնում է արհեստական շնչառության սարքավորման ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում բախումների ժամանակ տուժած Դավիթ Գրիգորյանը վիրահատվել է
- Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
- Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին