Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը
Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն Ֆեյսբուքից հեռացրել է Ռուսաստանում ելույթ չունենալու մասին գրառումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ներկա պահին նրա վերջին գրառումը հունիսի 29-ին է։
Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ համերգներով հանդես չի գա Ռուսաստանում Թբիլիսում իրադարձությունների պատճառով և միանում է ցուցարարներին։ Այդպես Կատամաձեն պատասխանել է վրաց հասարակության կողմից հնչած քննադատություններին։
Նա նշել էր, որ «Усадьбе Jazz» փառատոնին ելույթը վերջին էր Ռուսաստանում, «որից չէր կարող հրաժարվել 9 տարեկան կույր աղջկա պատճառով։ Երգչուհին հայտարարել էր, որ երբեք չի երգել ռուսերեն և ելույթ չի ունեցել համերգներին, որոնք ֆինանսավորվել են ռուսական իշխանության կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան