Նաիրա Զոհրաբյան․ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն ունի
«ԵԽԽՎ օրակարգում՝ ոչ լիագումարի, ոչ հանձնաժողովների, նման հարց չի քննարկվել։ Վենետիկի հանձնաժողովի որոշումը, որում նախատեսում է անհրաժեշտության դեպքում անդրադառնալ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ չկա։ Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը ծանոթացել եմ մամուլից, բայց մանրամասնորեն չեմ ուսումնասիրել, որ դիրքորոշում հայտնեմ»,-այսօր այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հովհաննես Վարդանյանը՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ու Վենետիկի հանձնաժողովի դիրքորշման հարցին։
Նաիրա Զոհրաբյանը, ով ևս ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, ասաց, որ Ստրասբուրգում մասնավոր հարդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ և խնդիրը բավական լուրջ է։
«Իրենց, ու նաև մեր մտահոգությունն այն է, որ այս խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում։ ՀՀ սահմանադրական և իրավական միտքը բաժանվել է 2 քաղաքական ճամբարների։ Սա ինձ համար անընդունելի է։ Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ այն քաղաքական հարթությունում է, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում։ Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, իրավաբանի կարծիք, որը չլինի քաղաքականացված։ Այո՛, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի սահմանադրական իրավունքի ու ՀՀ Սահմանադրության, այլ ոչ թե օրվա քաղաքական կուրսի շրջանակներում։
Հովհաննես Վարդանյանն էլ նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է միայն իր որոշմամբ դիրքորոշում հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան