Քոչարյանի պաշտպան. Տպավորությունն է, որ ուղղակի կրկնված է դատախազության բողոքի շարադրանքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վերցրել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ին ասաց, որ բովանդակությանը դեռ չի ծանոթացել։
«Շատ հպանցիկ փորձեցի հասկանալ, տպավորությունն այն էր, որ ուղղակի կրկված է դատախազության բողոքի շարադրանքը»,- նշեց նա։
Հ. Խուդոյանի խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը բողոքարկելու են, հերթականությունը կորոշեն։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի գործով դատախազին ԱԺ նախագահի շնորհակալագիր հանձնեցին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
- Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
- Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է
- Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը
- Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին
- Ռոբերտ Քոչարյան. Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթած մարդկանց տեսակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան