«Կասպերսկի Լաբորատորիա». մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի
Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝ 310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը և Sims 4-ը։ Այդ խաղերը «ձևացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան 112 հազար և մոտ 105 հազար։
Վիրուս գրողները օգտատերերին փորձել են հետաքրքրել նաև դեռևս չթողարկված, բայց շատ սպասված նորույթներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են, որ վնասաբեր ֆայլերը (նիշք) տարածվել են առնվազն տասը դեռևս լույս չտեսած խաղերի անվան տակ, ընդ որում, այդ վնասաբեր ծրագրերի մեծամասնությունը (80%) «թաքնվել է» ֆեյքային FIFA 20-ի, Borderlands 3-ի և Elder Scrolls 6-ի դիմակի տակ։
Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։ Գեյմերները շատ են նաև Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը բնավ ոչ միշտ է անվտանգ։
«Վիրուս գրողները ակտիվորեն շահագործում են օգտատերերի հետաքրքրությունը ոչ միայն կինոպրեմիերաների և սիրված սերիալների, այլև տեսախաղերի նկատմամբ։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ պակաս ուշադիր են դառնում, երբ խոսքը վերաբերում է զվարճանքներին, և ընդհանրապես խարդախություն չեն սպասում սիրված խաղից, որը խաղում են շատ տարիներ։ Մենք գեյմերներին խորհուրդ ենք տալիս մանրազնին ընտրել խաղերի ներբեռնման աղբյուրները, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծում և կիբեռսպառնալիքների հայտնաբերման համար կանոնավոր կերպով ստուգել բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են խաղալու համար»,- զգուշացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Մարիա Ֆյոդորովան։
Սիրված խաղի փոխարեն սարք վնասաբեր ծրագիր չներբեռնելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս.
• ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ;
• ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաև դրա սկզբում https-ի առկայությունը;
• ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ;
• սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների
- Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է` թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է Windows-ի զրոյական օրվա կրիտիկական խոցելիություն
- «Կասպերսկի Լաբորատորիա». Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին