Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Կալիֆորնիայի սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան