Գազի հարցը հնարավոր է լուծվի Հայաստան Պուտինի այցի ժամանակ
«Հայաստանը չի ցանկանում գազի համար վճարել ռուսական կողմի առաջարկած չափով։ Եվ արդեն սկսկել են ճնշումներ գործադրել «Գազպրոմի»՝ հայաստանյան «դստեր» վրա։ Փորձագետներն էլ զգուշացնում են՝ գնի իջեցման պետք չէ սպասել, իջնելու տեղ չկա։ Հարցը կարող է լուծվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարած այցի ընթացքում»,-գրել է «Գազետա.ռու»-ն։
Ռուսական աղբյուրը գրում է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել այն բանին, որ Մոսկվան իջեցնի բնական գազի գինը։ Բանակցություններն արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են, և բոլոր դեդլայները վաղուց ավարտվել են։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019-ի հունվարի 1-ին Ռուսաստանն արդեն Հայաստանի համար թանկացրել է գաղը, 1000 խմ-ն 150 դոլարի փոխարեն վաճառելով 165 դոլարով, սակայն բնակչության համար գազի գինը մնացել է նույնը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Գազետա.ռու»-ին տեղեկացրել են, որ բանակցություններն ավարտական փուլում են։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Պետք է ոչ միայն բանակցել ռուսների հետ, այլև աշխատել հակակշիռներ ստեղծելու ուղղությամբ
- Բաղրամյան. Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
- Ուշակով. Քիչ հավանական է, որ Պուտինը Հայաստան այցելի այս տարվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի