Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 190 մարդ
Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվ հասել է 190-ի։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 2600 մարդ, նրանցից 574-ը երեխաներ են։ Հաղորդվում է 12 մահացածի մասին, կան նաև անհետ կորածներ։
4 հազար տուն ջրածածկ է եղել, որտեղ ապրում էր մոտ 10 հազար մարդ։ Ավելի քան 600 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու խնդրանքով։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով Իրկուտսկում մի քանի գետ դուրս է եկել ափերից։ Վեց շրջանում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Պաշտպանության նախարարության կողմից այդ շրջան հետևանքների չեզոքացման նպատակով ուղարկվել է ավելի քան 1300 զինվորական և 300 միավոր տեխնիկա։ Հունիսի 29-ին այնտեղ էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բնակիչների խնդիրներն ու սկսել փոխհատուցման գործընթաց։
Աշխատանքների համակարգման համար ստեղծվել է հանձնաժողով փոխվարչապետ Վիտալի Մուտկոյի գլխավորությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին