Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։
Նշենք, որ պաշտպանական կողմը այսօր միջնորդություն էր ներկայացրել անհապաղ վերացնել Մ. Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, իսկ եթե դատարանը գտնում է, որ ծանրագույն հիվանդություններով տառապող անձը կարող է խոչընդոտել կամ խուսափել արդարադատությունից, նրա նկատմամբ կիրառել մինչև 10 միլիոն դրամի չափով գրավ կիրառել։ Մինչ այդ պաշտպաններից Լ. Բաղդասարյանը ներկայացրել էր «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիումի արդյունքները։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկել էր միջնորդության դեմ։
Նիստից հետո լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք դատարանի որոշումը, Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանին ասաց. «Պիտի ցանկանանք, որ նման առողջական խնդիրներ ունենա դատախազը, իր մաշկի վրա զգա՝ կարիք կա, թե չկա»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը կշարունակվի դռնբաց կարգով
- Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան