
«Ժողովուրդ». 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որևէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը և այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին