«Ժողովուրդ». «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք և զրուցեցինք»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաև այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը: Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը և վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որևէ խնդիր չի եղել և նրանց հետ խոսել և բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք և զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները և ես հավատացի նրան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա