«Հրապարակ». Արթուր Դավթյանը նաև բողոքել է ԶԼՄ-ներից
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության աշխատակցի օրվա և դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաև բողոքել է ԶԼՄ-ներից․ «Բոլորդ էլ տեսնում եք, երբ քրեադատավարական գործընթացներից դուրս փորձեր են արվում․․․ ձեզ չպետք է ասեմ, դուք լավ գիտեք՝ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր, վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ և այլն։ Դրանք փորձեր են, որ որևէ մեկն իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի։ Ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն դա»։
Սա արդեն մոդա է դառնում։ Դատախազը չի խոսում դատարանների վրա կատարվող ակնհայտ ճնշումներից, խոսում է իրենց վրա մամուլի ճնշումից։ Հասել ենք, իջեք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա