«Կոմիտաս-Թումանյան» ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում
Հուլիսի 3-ին ժամը 17:00 Հայաստանի Նկարիչների միությունում կներկայացվի «Կոմիտաս-Թումանյան» մեծածավալ ցուցահանդեսը նվիրված մեծանուն վարդապետի և բանաստեղծի 150-ամյա հոբելյաններին:
Panorama.am-ը Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից տեղեկացավ, որ ցուցահանդեսը թեմանտիկ է, ցուցասրահի առաջին հարկում ցուցադրվելու են Հայաստանի Ազգային պատկերասրահից, Ջոտտոյի թանգարանից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Արա Սարգսյանի թանգարանից, Հովհաննես Թումանյանի թանգարանից հայ հայտնի վարպետների աշխատանքներ, իսկ երկրորդ հարկում, նույնպես թեմատիկ, ներկայացվելու են արդեն Նկարիչների միության անդամների աշխատանքները։
Ցուցահանդեսում ընդհանուր ներկայացվելու է մոտ 100 աշխատանք՝ կտավ, քանդակ, գրաֆիկա։
«Մեկ հարկի տակ այսպիսի հավաքածու երբևէ չի ցուցադրվել, փորձել ենք Թումանյանին և Կոմիտասին նվիրված տարբեր հեղինակների տարբեր տարիներին արված աշխատանքները զետեղել մեկ հարկի տակ ու ցուցադրել հանրությանը։ Բացառիկ ցուցահանդես է»,- ասաց Ս. Սաֆարյանը։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
- Առաջին անգամ կներկայացվեն Թումանյանի անձնական հավաքածուից հազվագյուտ ցուցանմուշներ
- «Թումանյանը օպերային արվեստում»
- «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
- «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան