Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է երրորդ փուլը
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է դասընթացների երրորդ փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների:
Դասընթացների առաջին փուլը յուրաքանչյուր մարզում մեկնարկել է մայիսից։ Այսօր վեց ժամ տևողությամբ «Ի՞նչ պատմել, ինչպե՞ս պատմել ու ու՞մ պատմել» վերնագրով դասընթացն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են ասելիք ձևավորելու և բովանդակություն ստեղծելու հմտություններին, ինչպես նաև մուլտիմեդիա և վիզուալիզացիա գաղափարներին։
«Շատ ուրախ եմ այսօր տեսնել այս երիտասարդներին, ովքեր փորձառու մենթորների օգնությամբ բացահայտում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու առավելությունները: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները նրանց համար շատ օգտակար կլինեն հետագա ուսման, աշխատանքի մեջ և ինչու ոչ՝ առօրյա կյանքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներին, երկրորդ փուլում՝ թէ ինչպես համացանցում կազմակերպել ինտերակտիվ համագործակցություն և ինչպես կիրառել Web 2.0 տեխնոլոգիաներով ստեղծված գործիքները կրթական արդյունավետ ռեսուրսներ ստեղծելու համար։ Իսկ այսօր, առավել մանրամասն կսկսենք ծանոթանալ այն հետաքրքիր գործիքներին, որոնք հետագայում կարող են կիրառել դասապրոցեսի ընթացքում։ Նման ծրարգերը կարևորագույն դեր ունեն երեխաների անահտական զարգացման գործում, որն էլ հետագայում հնարավրություն կտա ունենալու ակտիվ, կիրթ ու տեղեկացված քաղաքացի», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Տվյալագիտության ամառային դպրոց 2019»-ը
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում
- Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել են համագործակցության մասին
- Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
- Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
- Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
- Beeline-ն երկարացրել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
- Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին
- Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան