Իրանն ու Հայաստանը պետք է լուծումներ գտնեն կապերի զարգացման առջև ծառացած մարտահրավերների համար
Իրանի և Հայաստանի առևտրա-տնտեսական համագործակցության 16-րդ համատեղ հանձնաժողովի նիստի առաջին օրը մեկնարկեց հուլիսի 1-ին Թեհրանում։ Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Ֆահրադ Յազդանդուստը կոչ է արել երկու երկրներին հաղթահարել հարաբերությունների զարգացման առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին գրում է իրանական Irna գործակալությունը։
«Անշուշտ, Իրանն ու Հայաստանն ունեն խորը քաղաքական ու պատմական բարեկամական կապեր ունի»,-ասել է Ֆահրադ Յազդանդուստը։
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցությանն առնչվող հիմնական մարտահրավերներին, նա նշել է, որ հրամայական է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների մարտահրավերներն ուսումնասիրվեն և լուծվեն երկու երկրների ներկայացուցիչների ջանքերով:
Ներկայացնելով հավաստիացումներ, որ ջանքերի և բարիդրացիության պայմաններում, այսօր, տնտեսական կապերն ու առևտուրը մեջ թռիչք է ապահովելու, Յազդանդուստը նշել է, որ այս տարի երկկողմ համագործակցության կարևորագույն հարցերից է երրորդ փոխանցման գծի իմպլեմենտացիայի արագացումը, Արաքս գետի աղտոտիչների դադարեցման լրացուցիչ ջանքերի ներդրումը, Ագարակի պղնձի հանքավայրերի վերամշակման և ջրի թափոնների մաքրման կանոնավոր համակարգերի ստեղծումը, ավարտին հասցնել հիդրոէլեկտրակայանի հետ կապված պայմանավորվածությունները, երկու երկրների միջև ազատ գոտիների ստեղծումը՝ արդյունաբերական, առևտրային, և այլ գիտական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։