Հնդկաստանում պատի փլուզման պատճառով 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ զոհվել է, ևս 13 մարդ վիրավորվել Հնդկաստանի Մումբայի քաղաքում բարաքի պատը քանդվելու պատճառով։ Ռիա նովոստի կայքը, հղում անելով ANI գործակալությանը, գրում է, որ պատը քանդվելու պատճառն ուժեղ մուսոնային անձրևն է։ Նշվում է, որ պատի տակ հնարավոր է էլի մարդիկ լինեն։ Դեպքի վայրում են բնական աղետների ազգային ուժերի աշխատակիցներն, տարվում են փրկարարական աշխատանքներ։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին