«Իրատես». Միջազգային փորձաքննութունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ-ով մեռած
«Իրատես» թերթը գրում է. «Ոորքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային և Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետև այնտեղ ևս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, մի կողմից, իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:
«Միջազգային փորձաքննութունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ-ով մեռած, և հետո` կա նաև հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը ևս խիստ ժամանակատար է», -ասաց մեր աղբյուրը: Ի դեպ. բացի իշխանական և սորոսական թևից, այս և մնացյալ նմանատիպ օրինագծերի, այդ թվում և Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ «դառնալու» հետևում կանգնած է ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում