Ֆրանսիացի միլիարդատերերն ամենաարագն են հարստացել
2019 թ. առաջին կիսամյակում Ֆրանսիայի հարուստ մարդիկ իրենց ընդհանուր եկամուտն ավելացրել են 78 միլիարդ դոլարով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Bloomberg-ը։
2018 թ. դեկտեմբերի 31-ից 14 ֆրանսիացի, որոնք ընդգրկված են Bloomberg Billionaires Index-ում, իրենց կարողությունն ավելացրել են 78 միլիարդ դոլարով, ինչը կազմում է 35 տոկոս աճ։ Այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է Չինաստանի և Ամերիկայի հարուստ մարդկանց եկամուտի ցուցանիշին՝ համապատասխանաբար 17 և 15 տոկոս։ Ֆրանսիացիներին հետևում են ասիացի միլիարդատերերը։
LVMH ղեկավար Բերնար Արնոն կես տարում վաստակել է 34 միլիարդ դոլար, նրան հաջորդում է աշխարհի ամենահարուստ կինը՝ Ֆրանսուազա Բետանկուր Մայերսը 10,7 միլիարդ դոլարով։ Եռյակը եզրափակում է Kering ընկերության հիմնադիր Ֆրանսուա Պինոն, որն իր կապիտալն ավելացրել է 8,21 միլիարդով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում