Հասարակություն 16:35 02/07/2019 Հայաստան

Վահագն Վերմիշյանի «վտանգներ պարունակող» հայտարարությունը

Միայն Գյումրիում 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով 1500  ընտանիք դեռ անօթևան է. 1100 ընտանիք մնացել է անօթևանների ցուցակում՝ 2008 թվականի նոյեմբերի 1-ին հաշվառված, ևս  400-500 երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն հասցրել հաշվառվել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Նա նշեց, որ պետությունը պետք է անդրադառնա բոլոր խնդիրներին, եթե ուզում է Գյումրին տնակներից մաքրի։ Թումասյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի գյուղական համայնքներում ևս 200-300 ընտանիք անօթևան է։

Նա ընդգծեց, որ լուրջ ծրագիր է պետք, չի կարող 3 միլիարդ դրամով 30 տարում չլուծված խնդիրը լուծվի։

Վ. Թումասյանն ասաց, որ Հ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի երեկ արած հայտարարությունն իր բացասական հետևանքները կարող է ունենալ. «Հովանավորները, որոնք պատրաստվում էին  ներդրումներ անել անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման համար,  հարցնում են՝ ի՞նչ ենք անելու հիմա, որոշել էինք ևս մեկ բնակարան նվիրել մյուս ամիս, անո՞ւմ եք, թե՞ պետությունն է իր վրա վերցնում։

Նաև շահառուներն են իրար խառնվել։ Երեկ ասում էին՝ մի դոմիկ ունեի մի քանի տարի առաջ, ափսոս քանդեցի, կարող է հիմա թղթերս բերեմ, որ ցույց տամ։ Ասում եմ՝ ի՞նչ եք ասում։ Ի՞նչ տուն, ի՞նչ բան, 30 տարի է չեն տվել, ինչպե՞ս կարող են մեկ ամսում տալ։ Այսինքն իրենց մոտ էլ բացասական հետևանք կարող է ունենալ, երբ պարզաբանում ենք, ասում են՝ այ նորից խաբեցին, էլ չեն ասի, որ թյուրիմացություն էր, սխալ արտահայտվելու արդյունք էր։

Մի քանի օրից «Հայաստան» հիմնադրամը  Ամերիկայում հեռուստամարաթոն ունի Գյումրիի համար, հովանավորները կասեն՝ կարդում ենք սոցիալական կայքերում,  խնդիրը լուծել եք, եկել փող եք ուզո՞ւմ Գյումրիում անօթևանների խնդիրը լուծելու համար։

PR թեմա չէ։ Եթե PR քայլ է, անհաջող էր, ավելի շատ վտանգներ պարունակող, քան օգտակար։ Հնարավոր չէ մեկ հարվածով խնդիրը լուծել»։

Նա կրկնեց, որ 3 միլիարդը որևէ կապ չունի ընդհանուր աղետի գոտու անօթևան ընտանիքների խնդիրների հետ,  կապ չունի այն հանձնաժողովի հետո, որ ստեղծվել էր Գյումրիում արտագնա նիստի ժամանակ։ Երկու օր առաջ է առաջարկությունների, ուսումնասիրությունները փաթեթը ներկայացվել կառավարություն, որը պետք է նոր քննարկվի՝  անօթևանների խնդիրները լուծելու նոր ծրագի՞ր է ընդունելու,  ո՞ր ընտանիքներն են ճանաչվելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պարտավորություն ստանձնեն այդ ընտանիքների հանդեպ։

«Միայն դրանից հետո պարզ կլինի, թե աղետի գոտում քանի անօթևան ընտանիք ունենք, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն կստանձնի»,- ասաց «Շիրակ» կենտրոնի տնօրենը։

Վ. Թումասյանի խոսքով, Վ.Վերմիշյանի ներկայացած 457 ընտանիքն ու 3 միլիարդ դրամը վերաբերում են դեռ 2012 թվականին շահառու ճանաչված հիմնականում Լոռու  մարզի գյուղական բնակավայրերում անհատական բնակարանների կառուցման ծրագրին, որոնք անօթևան են մնացել երկրաշարժի պատճառով։

Հարցին, թե այժմ Գյումրիում քանի՞ տնակ կա, նա ասաց, որ 2830  տնակ, մոտավորապես 2500 ընտանիք տնակներում է ապրում, բայց չպետք է մոռանալ, որ կան վթարային տասնյակ շենքեր, որոնք երկրաշարժից խարխլվել են, խոստացել են շենքերն ամրացնել ու վերադարձնել  հիմնական տերերին, բայց չի արվել։

Նա կրկնեց, որ միայն վերահաշվարկի միջոցով է հնարավոր պարզել, թե քանի անօթևան ընտանիք կա Գյումրիում, բայց իրենց դիտարկումներով՝ 2000 ընտանիք դեռ անօթևան է։

Նշենք, որ Լոռու մարզպետ  Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքայն էջում գրել է. «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան խոսքերը 2020թ.-ին 3 մլրդ. դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն, մոտ 450 ընտանիք։ Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2450 բնակեցված ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում։
Առաջ ընկնելով ասեմ, որ շուտով այդ խնդրի լուծման ժամկետները ևս պարզ կլինեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:09
85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ զինծառայողի մահվան դեպքին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:39
ՔԿ-ն հաստատում է. Հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է կատարվել
ԶԼՄ-ները տարածում են տեղեկություն, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կրակոց՝ Երևանում
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԱԾ-ն երկու հայտարարություն է տարածել
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին քննդատել է  Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Նիկոլն իրեն ընդդիմության տեղն է դնելու. Վարոսյան
«Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am
10:32
All inclusive-ի հետևանքները
Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։ Թուրքիայի փոքր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը հետևած հարցերին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:49
ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}