Ես այդպես չէի վարվի , բայց մի դատապարտեք Կատամաձեին. Սոսո Պավլիաշվիլի
Երգիչ Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել է Նինո Կատամաձեի՝ Ռուսաստանում համերգներում չունենալու մասին հայտարարությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ նախօրեին երգչուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր՝ համերգներով հանդես չի գա Ռուսաստանում Թբիլիսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և միանում է ցուցարարներին։ Նա նշել էր, որ հունիսի 22-ին մասնակցել է Ջազի փառատոնին, բայց դա նրա վերջին համերգն է Ռուսաստանում:
«Նինո Կատամաձեն ինքն է որոշումներ կայացնում: Ես այդպես չէի վարվի, բայց ես նրան չեմ քննադատում և խնդրում եմ` մի դատապարտեք նրան, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներ կունենա Ռուսաստանում»,- հայտարարել է Պավլիաշվիլին:
Նրա խոսքով՝ նման իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:
Անդրադառնալով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններին՝ Սոսո Պավլիաշվիլին ասել է, Վրաստանում Ռուսաստանին վատ չեն վերաբերվում, պարզապես ոմանք ցանկանում են բացասական կերպար ստեղծել:
«Այո, կան կոնկրետ մարդիկ, ովքեր ցանկանում են բացասական կերպար ստեղծել, բայց, ընդհանուր առմամբ, բոլորովին այլ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ», - նշել է երգիչը:
Հարակից հրապարակումներ`
- Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը
- Նինո Կատամաձեն բոյկոտում է ՌԴ-ում համերգները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան