Արթուր Դավթյան. Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի հենացատկի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է տպավարությունների մասին:
«Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող ոչինչ ասել: Այս մեդալը մեզ շատ էր պետք, ուրախ եմ, որ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց. դա ինձ ուժ տվեց և վարժությունս կատարեցի անթերի: Շնորհակալ եմ մարզիչներիս, ընկերներիս, ովքեր կողքիս էին, օգնում էին: Երեկվանից հետո դժվար էր, բայց հոգեբանորեն հավաքվեցի և կարողացա այսօր լավ հանդես գալ»,- ասել է Արթուր Դավթյանը:
Եվրոպական խաղերում Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաևբազմամարտի (5-րդ տեղ) ևազատ վարժության (6-րդ տեղ) եզրափակիչներում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա