Շուշան Դոյդոյան. Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը, արձագանքելով հանրային քննարկման ներկայացված նախագծերին, երեք կարևոր կարևոր նկատառում է ներկայացրել։ Նա ընդգծում է, որ պետական ռեգիստրում առկա տվյալները պետությունը չպետք է վաճառի հասարակության անդամներին։
«1. Տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը, պետությունը պարզապես դրա պատշաճ պահպանությունն է իրականացնում։ Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։ Պետռեգիստրից տեղեկատվություն ստանալը վճարովի է, նման հիմնախնդիր առկա է նաև Կադաստրի, Արխիվի և ՃՈ-ի ոլորտներում, որը ուղղակի հակասության մեջ է Տեղեկատվության ազատության ոլորտի իրավական կարգավորումների հետ։ Վերջինս սահմանում է, որ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելն անվճար է՝ անկախ ծավալից։ Անվճար է նաև մինչեւ 10 էջ տեղեկատվության տրամադրումը, իսկ 11-րդ էջից սկսած կարող է պահանջել վճարել բացառապես տրամադրման տեխնիկական ծախսերը։
2. Որրէ անհրաժեշտություն չկա հանրության որրէ խմբի համար արտոնություն սահմանել։ Պետ ռեգիստրում առկա տվյալները գաղտնիք չեն պարունակում, և համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի՝ պետք է բաց և անվճար լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Իսկ լրատվամիջոցների համար հատուկ արտոնություն սահմանելը է՛լ ավելի է խորացնում օրենքների միջև առկա հակասությունը։
3. Ես հասկանում եմ, որ խնդիր կա պահելու պետռեգիստրի համակարգը, բայց մենք արդեն՝ որպես հարկատուներ, դրա համար վճարել ենք մեր հարկերի միջոցով, հետևաբար պետբյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետռեսգիստրի համակարգի պահպանման ծախսերը։ Մենք չպետք է 2 անգամ վճարենք դրա համար, մեկ՝ որպես հարկատու, երկրորդ` որպես պետտուրք տեղեկատվություն ստանալու համար»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Արդարադատության նախարարության նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի
- ԱՆ. Նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել
- Բորիս Նավասարդյան. Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին