Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
«Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաև կինոլորտի երիտասարդ մասնագետների զարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Աշխատարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքում:
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 17:30-ին: Այնուհետև, ժամը 19:00-ին, տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:
Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
- Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է
- «Ոսկե ծիրանի» երիտասարդ կազմն ամեն ինչ անում է այն իսկապես կինոտոն դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան