Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ, Հայաստանի բազկամարտի հավաքականը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հուլիսի 6-8-ը կմասնակցի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգիս Ստեփանյան:
Նա մասնավորապես նշել է.
«Ցանկության դեպքում հնարավոր է հաղթահարել յուրաքանչյուր խնդիր: Ընդամենը պետք է կենտրոնացնել ուժերը այն բանի վրա, ինչն իսկապես շատ ենք ուզում: Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք , ինչ ֆիզիկական տվյալներով՝ անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած ժամանակը, ապրելու հնարավորությունը՝ կյանքում հաղթած դուրս գալու ու երջանիկ լինելու համար: Մեր երազած կյանքը կառուցելու համար մեր առաջ բաց է անսահման հնարավորություն:
Գնում ենք հաղթելու 2019թ-ի հուլիսի 6-ից - 8-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։
Հատուկ շնորհակալություն՝ Armenian Wounded Heroes Fund ին, մեզ հովանավորելու և միշտ հայ զինվորի կողքին լինելու համար...»:
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
- Պատմում են դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողները (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան