Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ կատարումը հանձնարարելով առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորի ներկայացմամբ, փորձաքննությունը պետք է պատասխանի հարցերին, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից որևէ մեկն ընդգրկված են արդյոք այն հիվանդությունների ցանկում, որոնք խոչընդոտում են պատիժը կրելուն։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր նրա խափանման միջոց կալանքը վերացնել կամ կիրառել գրավը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Դատախազն առարկել էր։ Դատարանը չէր բավարարել միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- «Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել»
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը կշարունակվի դռնբաց կարգով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին