Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
«Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ շաքարային դիաբետ, սրունքային զարկերակների նեղացում, խրոնիկ գլխացավ, ողնաշարի դեգեներատիվ ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությանն ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ կառավարության մակարդակով ձևավորված այս կոնսիլիումը եզրակացրել է, որ հիվանդը մշտապես կարիք ունի էնդոկրինոլոգի, սրտաբանի, ուռուցքաբանի։ Կոնսուլիումը հիվանդի մոտ գնահատել է վիճակի վատթարացում։ Փաստաբանն ասաց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի մինչև 90 տոկոսը դարձել է անզգա։ Պաշտպանը միջնորդեց անհապաղ վերացնել Մ. Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, իսկ եթե դատարանը գտնում է, որ նման ծանրագույն հիվանդություններով տառապող անձը կարող է խոչընդոտել կամ խուսափել արդարադատոթյունից, նրա նկատմամբ կիրառել մինչև 10 միլիոն դրամի չափով գրավ կիրառել։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց պաշտպանական կողմի միջնորդության դեմ։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- «Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել»
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմելու է իրավապահներին՝ գնահատելու Էջմիածնի քաղաքապետի կոչը
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը կշարունակվի դռնբաց կարգով
- Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով
- Պետական գույքի կառավարման կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատարան
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան