Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է Մեյի մոմե արձանիկը
Բրիտանական մոմե արձանների Մադամ Տյուսոյի թանգարանում հեռացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանիկը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է The Sunday Times-ը։
Այդ տեղում պետք է տեղադրվի Բրիտանիայի վարչապետի մոմե կերպարը, բայց Մեյը հայտարարել է հրաժարականի մասին։ Նշվում է, որ նրա մոմե արձանիկը կպահպանվի պահեստում, որտեղ պահվում են երկրի բոլոր վարչապետների արձանիկները, որոնք ղեկավարել են Բրիտանիային 1855 թվականից։
Ներկա պահին Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում են արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, նաև ներկայիս նախարար Ջերեմի Հանթը։
Հարակից հրապարակումներ`
- Մեյի պաշտոնի համար մրցապայքարը կշարունակի երկու թեկնածու
- Հայտնի են Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները